pagebg
Հարցազրուցավար

AMPERA

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/02/2026

Աշխատավարձ`

10-15 հազ. դրամ / օրական (զուտ)

Աշխատանքի տեսակը`

Պայմանագրային

Կրթություն`

Կատեգորիա`

Հետազոտություն/Գիտություն

Նախընտրելի տարիք`

20 - 55

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատանքը ենթադրում է ներգրավվել ընկերության տարբեր հետազոտությունների մեջ և իրականացնել ՀՀ բնակչության և տնային տնտեսությունների անդամների հետ դեմ առ դեմ հարցազրույցներ: Թեմաները տարբեր են: Հետազոտությունները, սովորաբար, իրականացվում են է ՀՀ ողջ տարածքում՝ բոլոր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերում, և Երևանում։ Տարբեր հետազոտությունների դաշտային աշխատանքների տևողությունը տարբեր է՝ 10-30 օր: Դիմորդները չպետք է ունենան աշխատանքային օրվա ժամանակային սահմանափակումներ, քանի որ հետազոտությունն իրականացվելու է ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ ամենից հեռավոր մարզերում, հնարավոր է ուշ ժամերի տուն վերադարձ։

Աշխատանքային պարտականությունները

  1.  Հարցազրուցավարը պետք է մասնակցի հետազոտության իրականացման մեթոդաբանության և հարցաշարի լրացման թրեյնինգին և հրահանգավորմանը,
  2. Հարցազրուցավարը պետք է մասնակցի փորձնական հարցումներին և նկատի ունենա, որ դրա արդյունքներով իր թեկնածությունը կարող է մերժվել,
  3. Հետազոտության շրջանակներում հարցազրուցավարը պետք է իրականացնի այցելություններ տնային տնտեսություններ` ընտրված հասցեներով,
  4. Ընտրված հասցեներում պետք է իրականացնի ռեսպոնդենտի ընտրություն և նրա հետ վարի հարցազրույց,
  5. Հարցազրույցը պետք է վարվի նախապես մշակված հարցաշարի միջոցով (պլանշետի կիրառմամբ),
  6. Դաշտային աշխատանքների ավարտից հետո պետք է հասանելի լինի` իր հարցաշարերի հետ կապված հարցերի պարզաբանման և հստակեցման համար:

Պահանջվող որակավորումներ

  1. Ունենալ սոցիոլոգիական հետազոտությունների մասնակցության փորձ,
  2. Ունենալ հաղորդակցման հրաշալի ունեակություններ,
  3. Լինել թիմային և ունենալ պատասխանատվության բարձր զգացում,
  4. Լինել ճշտապահ և ունենալ ժամանակի կառավարման ունակություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected], CC` [email protected]:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

AMPERA LLC started its activity in 2006. The Company proposes consulting and project management services. In 2006-2024 the Company acted as AM Partners Consulting Company and was renamed to AMPERA in May 2024.