pagebg
Սկսնակ հաշվապահ

ԴՈՄՈՒՍ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

09/02/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Նախընտրելի տարիք`

20 - 45

Աշխատանքի նկարագրությունը

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը փնտրում է սկսնակ և/կամ միջին փորձառություն ունեցող հաշվապահիով պատրաստ է զարգացնելու մասնագիտական հմտություններն ու ձեռք բերելու նոր գիտելիքներ՝ միանալով մեր մեծ թիմին։

Աշխատանքային պարտականությունները

  • Գործառնությունների գրանցում հաշվապահական ծրագրում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գրանցում,
  • Դրամարկղային և բանկային փաստաթղթերի պատրաստում,
  • Հաշիվների դուրսգրում,
  • Հիմնական միջոցների հաշվառում,
  • Աշխատանք «Online banking» ծրագրով,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 1+ տարվա աշխատանքային փորձ հաշվապահական/ֆինանսական ոլորտներում,
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն (բազային),
  • Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Excel-ի և 1C ծրագրի իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու ցանկություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։ Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ ապահովելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվապահ
Նարսան ՍՊԸ
Լրիվ դրույք
23/01/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ
՛՛ՏՈՐ՛՛ ՍՊԸ
Լրիվ դրույք
10/01/2026
ԴԻՏԵԼ