pagebg
շինարարական աշխատանքների ղեկավար/աշխղեկ/

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Վայրը`

Հայաստան, Սյունիք

Վերջնաժամկետ`

09/02/2026

Աշխատավարձ`

400․000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ճարտարապետություն, Շինարարություն, Դիզայն

Նախընտրելի տարիք`

35 - 60

Աշխատանքի նկարագրությունը

  • Էկո Բիլդինգ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր մարզերում գտնվող շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպման և իրականացման համար՝ ՀՀ մարզերում` Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ)։

Աշխատանքային պարտականությունները

  • Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
  • Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում,
  • Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ,
  • Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում,
  • Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին,
  • Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում,
  • Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն (պարտադիր շինարարության ոլորտ),
  • էլեկտրոնային ստորագրության առկայություն (ակտիվ),
  • Մասնագիտական հմտություններ և կրթություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Շինարարական նորմերի իմացություն,
  • Նախագծանախահաշվային փաստաթղթերից օգտվելու կարողություն,
  • Մարդկանց կառավարելու հմտություն,
  • Համակարգված աշխատելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայաստանի մարզեր գործուղումներ մեկնելու պատրաստակամություն։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։ Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։ 2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ: 2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։ 2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։ Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։ Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը: «Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։


Ակտիվ աշխատանքներ

company_logo
Շուկայի վերլուծաբան-գնումների մասնագետ
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Տվյալների հավաքագրող հաշվետար-օպերատոր
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Անվտանգության աշխատակից
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Այլ
07/02/2026
ԴԻՏԵԼ
Այլ
07/02/2026
ԴԻՏԵԼ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Շուկայի վերլուծաբան-գնումների մասնագետ
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Տվյալների հավաքագրող հաշվետար-օպերատոր
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Անվտանգության աշխատակից
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Այլ
07/02/2026
ԴԻՏԵԼ