pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ

Վայրը`

Հայաստան,Արզնի

Վերջնաժամկետ`

15/02/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքի նկարագրությունը

Ինչո՞ւ դիմել.

  • Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման,
  • Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում,
  • Ընկերությունն ապահովելու է անվճար ճաշային ընդմիջում,
  • Ընկերությունն ապահովելու է քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ,
  • Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ համակարգ:

     Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Աշխատանքային պարտականությունները

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Էլեկտրիկի իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար: Էլեկտրական համակարգերի անվտանգ և արդյունավետ տեղադրում, սպասարկում և վերանորոգում` ապահովելով էլեկտրական կանոնների և կանոնակարգերի համապատասխանությունը և նպաստելով շենքերի և սարքավորումների անխափան աշխատանքին:

Պահանջվող որակավորումներ

  • Նոր էլեկտրական ցանցերի մոնտաժում,
  • Էլեկտրասարքերի միացում և մալուխների լարանցում,
  • Նոր տրանսֆորմատորային ենթակայանի մոնտաժային աշխատանքներին անմիջական մասնակցություն,
  • Էլեկտրասարքերի և սարքավորումների տեղադրում, էլեկտրասնման ապահովում, կարգավորում և ստուգում,
  • Էլեկտրահաղորդալարերի ամբողջական կամ մասնակի փոխարինում,
  • Էլեկտրասարքավորումային համակարգերի սպասարկում, տեխնիկապես ճիշտ շահագործման ապահովում, սարքին վիճակի, պահպանում, սպասարկվող էլեկտրասարքերի և սարքավորումների անխափան ու հուսալի աշխատանքի ապահովում, տեխնիկական սպասարկում, անհապաղ նորոգում,
  • Պարբերական տեխստուգայցերի իրականացում,
  • Սարքավորումների էլեկտրական մասերի պլանային-նախազգուշական վերանորոգման անցկացում ըստ տրված աշխատանքների ժամանակացույցի,
  • Էլեկտրասարքերի և սարքավորումների շահագործման ժամանակ խափանումների և վթարների բացահայտում, դրանք վերացնելու և կանխարգելելու համար համապատասխան միջոցների ձեռնարկում,
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում համաձայն գործող հրահանգավորման
  • Անհրաժեշտ փաստաթղթերի վարում:


    Պարտադիր պահանջներ՝

  • Էլեկտրասարքերի և էլեկտրասարքավորումների նորմատիվաիրավական ակտերի իմացություն,
  • Սարքերի և էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկման ժամանակ աշխատանքների կատարման կազմակերպման ընթացակարգի իմացություն,
  • Էլեկտրական հանգույցների և մասերի միացման պարզ էլեկտրամոնտաժային սխեմաների իմացություն,
  • Էլեկտրատեխնիկայի հիմունքներիբազային գիտելիքների առկայություն,
  • Էլեկտրասարքերի և չափիչ սարքերի աշխատանքային կիրառման սկզբունքների իմացություն,
  • Էլեկտրասարքերի անվտանգ սպասարկման կանոնների իմացություն,
  • Հակահրդեհային և ներքին կարգապահական կանոնների իմացություն,
  • Ոլորտային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմայնություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ճկունություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտութունների առկայություն,
  • Փաստաթղթերի հետ աշխատելու հնարավորություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է.
 - միավորել լավագույն մասնագետներին,
 - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
 - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
20/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Օդորակիչների տեղադրման մասնագետ
Consel Ltd
Լրիվ դրույք
11/03/2026
ԴԻՏԵԼ