pagebg
Իրավաբան

Alpha Food Service LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

06/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Իրավական

Աշխատանքի նկարագրությունը

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է իրավաբանի, ով պատասխանատու է լինելու ՀՀ գործող օրենսդրության, ընկերության ներքին կանոնակարգերին և քաղաքականությանը համապատասխան իր պարտականությունների ժամանակին և որակյալ կատարման համար: Տրամադրված իրավական խորհրդատվության և եզրակացությունների օրինականության և հիմնավորվածության համար: Պատրաստված փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկատվության ճշտության համար: Աշխատանքային և կազմակերպական գաղտնիքի պահպանման համար:

Աշխատանքային պարտականությունները

  • Վերլուծել և տալ եզրակացություններ Կազմակերպության կողմից պատրաստվող բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ (մատակարարման, ծառայությունների, աշխատանքային, վարձակալության և այլն), մշակել պայմանագրերի ստանդարտ ձևեր,
  • Մասնակցել պայմանագրերի կատարման վերահսկմանը,
  • Վերլուծել և տալ եզրակացություններ կնքված պայմանագրերից և այլ փաստաթղթերից բխող իրավական ռիսկերի վերաբերյալ,
  • Ներկայացնել կազմակերպության շահերը դատարաններում, պետական մարմիններում և այլ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,
  • Իրականացնել նախադատական կարգով վեճերի ուսումնասիրություն և բանակցությունների վարումը,
  • Նախապատրաստել հայցադիմումի փաթեթը և ուղարկել  դատարան կամ արբիտրաժ, մասնակցել դատական նիստերին,
  • Մշտադիտարկել և վերահսկել դատական գործընթացում գտնվող բոլոր հայցերը, ինչպես նաև դրանց բոլոր փուլերի արդյունավետ անցկացումը,
  • Դատարանի վճռից հետո իրականացնել գործերի մշտադիտարկում և ըստ անհրաժեշտության ակտիվ  փոխհարաբերվել ՀԿԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ,
  • Հետամուտ լինել դրական արդյունք ստանալուն,
  • Ժամանակին և ճշգրիտ արտացոլել գործի բոլոր փուլերի փոփոխությունները CRM համակարգում,
  • Տալ իրավական խորհրդատվություն և բացատրություններ կազմակերպության ղեկավարությանը և աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման հարցերով,
  • Գրանցել և փաստաթղթավորել ընթացիկ և ավարտված դատական գործերի բոլոր փաստաթղթերը,
  • Կազմել հաշվետվություններ կատարված աշխատանքի արդյունքների և գործողությունների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես իրավաբան,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվային ակտերի իմացություն,
  • Պայմանագրային, հայցային և այլ իրավական աշխատանքների կազմակերպման հմտություններ,
  • MS Office -կիրառման վարժ հմտություններ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ` գրավոր և բանավոր,
  • Կազմակերպվածություն, առաջնահերթություն սահմանելու, ժամկետները պահպանելու կարողություն։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Մեր մասին

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Մեր արժեքները

Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր ակնկալիքներին համարժեք արդյունք։

  • Մենք հասկանում ենք հաճախորդների կարիքները և տրամադրում համապատասխան, արժեքավոր և ավարտուն պրոդուկտ։
  • Տիրապետում ենք փորձառության և ոլորտային գիտելիքի՝ ապահովելով որակյալ խորհրդատվություն և սպասարկում։
  • Կարևորում ենք անհատական մոտեցումը՝ ձևավորելով վստահելի, երկարաժամկետ հարաբերություններ։
  • Մատակարարում ենք մշտապես առկա, ճշգրիտ և ժամանակին առաքված ապրանք՝ պահելով բարձր որակի ստանդարտները։
  • Հետևում ենք միջազգային թրենդներին՝ ներմուծելով նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ և գիտելիք։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ավագ իրավաբան
Gulf Armenia
Լրիվ դրույք
05/03/2026
ԴԻՏԵԼ