pagebg
Գնումների և նյութատեխնիկական ապահովման մասնագետ

Ավանտա նորարարական բժշկության կենտրոն

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/04/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Աշխատանքի նկարագրությունը

Ավանտան փնտրում է Գնումների և նյութատեխնիկական ապահովման մասնագետի, ով կվերահսկի կենտրոնի ապրանքանյութական արժեքների ձեռքբերումը, պահեստի կառավարումը և գույքի հաշվառումը։

Աշխատանքային պարտականությունները

  • Կազմել կլինիկայի տարեկան և ընթացիկ գնումների պլանը,

  • Իրականացնել բժշկական, նյութական և տնտեսական ապրանքների ձեռքբերումը,

  • Ուսումնասիրել տեղական և միջազգային շուկաները, անցկացնել գների և որակի վերլուծություն,

  • Հայտնաբերել, գնահատել և ընտրել հուսալի մատակարարներ, վարել բանակցություններ և կառավարել պայմանագրերը,

  • Կազմակերպել ապրանքների ընդունումը, ստուգումը և պահեստավորումը,

  • Վարել պահեստի հաշվառումը, ապահովել օպտիմալ պաշարների առկայությունը,

  • Ըստ բաժինների պահանջագրերի՝ դուրս գրել և հանձնել անհրաժեշտ նյութերն ու ապրանքները,

  • Իրականացնել կլինիկայի գույքի գույքագրում և արձանագրել դրա ֆիզիկական վիճակը,
  • Հետևել գույքի մաշվածությանը, ժամանակին ազդարարել վերանորոգման կամ փոխարինման անհրաժեշտության մասին:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Գնումների կամ լոգիստիկայի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բժշկական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բանակցությունների վարման և շուկայի վերլուծության հմտություններ,
  • MS Office-ի և պահեստային/հաշվառման ծրագրերի իմացություն,
  • Կազմակերպվածություն, ճշտապահություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Ընկերության մասին

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Ակտիվ աշխատանքներ

company_logo
Բուժքույր մազերի փոխպատվաստման բաժնում
Ավանտա նորարարական բժշկության կենտրոն
Լրիվ դրույք
11/04/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
11/04/2026
ԴԻՏԵԼ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Շուկայի զարգացման պատասխանատու
Կոնվեկտ ՓԲԸ
Լրիվ դրույք
12/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ներմուծման և գնումների մասնագետ
QuickStaffing HR
Լրիվ դրույք
11/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Մատակարարման և միջազգային կապերի բարձրակարգ մասնագետ
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Գնումների մասնագետ
Ekoprof LLC
Լրիվ դրույք
25/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Առաջխաղացման բաժնի ղեկավար
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ