pagebg
Խորհրդատու-Վաճառողուհի

Mary Parfume

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/05/2026

Աշխատավարձ`

180.000-300.000 դրամ

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

«Մերի» բրենդային պարֆումերիայի խանութ-սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուների (իգական):

Աշխատավարձը՝ 180.000-300.000 դրամ։

Աշխատանքային պարտականությունները

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքատեսականու, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Հետևել ապրանքների առկայությանն ու ցուցադրությանը խանութում,
  • Հետևել գնապիտակների առկայությանը և ճիշտ դասավորվածությանը
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին։

Պահանջվող որակավորումներ

  • Հաղորդակցման հմտություններ,
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի),
  • Պատասխանատվության զգացում,
  • Ճշտապահություն:

Ընկերության մասին

«ՄԵՐԻ» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում առաջին օծանելիքի խանութ-սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով ութն են: Այս տարիների ընթացքում «ՄԵՐԻ» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: «ՄԵՐԻ» խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, Boucheron, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Բենզալցակայանի ադմինիստրատոր (ք․ Արմավիր)
Gulf Armenia
Լրիվ դրույք
04/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խորհրդատու-վաճառողուհի (Կենտրոն)
HERMITAGE
Լրիվ դրույք
02/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր
ՌՌՌ հանքային ջրերի գործարան ՓԲԸ
Լրիվ դրույք
01/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
B2B Վաճառքի մենեջեր (Լոգիստիկայի ոլորտում)
Errand HR Agency
Լրիվ դրույք
27/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խորհրդատու-վաճառող(ուհի)
SAS GROUP
Լրիվ դրույք
25/04/2026
ԴԻՏԵԼ