pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

16/08/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Աշխատանքային պարտականությունները

  • Կառավարել մասնաճյուղի ամենօրյա գործունեությունը
  • Հետևել ներքին կանանոնակարգերի պահպանմանը և անձնակազմի արդյունավետ փոխհամագործակցությանը
  • Հետևել մատուցվող սննդի որակի չափանիշների պահպանմանը
  • Հետևել անվտանգության տեխնիկայի կանոնների, սանիտարահիգիենիկ կանոնների և մաքրության պահպանմանը
  • Իրականացնել գույքագրման մոնիթորինգ
  • Կազմել աշխատակազմի գրաֆիկները
  • Անցկացնել սպասարկող անձնակազմի ամենօրյա ժողովները
  • Վերահսկել անձնակազմի աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով ուղղորդում, ուսուցում և կատարողականի հետադարձ կապ
  • Պահպանել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ
  • Ժամանակին անդրադառնալ հաճախորդների հարցումներին, բողոքներին և արձագանքներին
  • Կազմել շաբաթական հաշվետվություններ։

Պահանջվող որակավորումներ

  • Աշխատանքային փորձ որպես ռեստորանի ղեկավար կամ ռեստորանային ոլորտում այլ ղեկավար հաստիքում
  • Առաջնորդության, հաղորդակցման և միջանձնային հմտություններ
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ
  • Microsoft Office - ի իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, գրագետ խոսք
  • Ռուսերեն լեզվի պարտադիր իմացություն, անգլերեն լեզվի  իմացությունը կդիտարկվի առավելություն
  • Սթրեսակայունություն
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
Աշխատանքի նկարագրությունը

Մենեջերը պատասխանատու է ռեստորանի ամենօրյա գործունեությունը ղեկավարելու համար: Այս հաստիքը ներառում է անձնակազմի կառավարում, գույքագրման վերահսկում, ֆինանսական կատարողականի պահպանում և առողջության և անվտանգության կանոնակարգերի համապատասխանության ապահովում:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] կամ զանգահարելով +37491010866 հեռախոսահամարով։

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 14 մասնաճյուղ. 12 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մուտք գործեց ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց ԱՄՆ-ում  2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը: