pagebg
ՏՏ սպասարկման ադմինիստրատոր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

13/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Մուտքագրված հայտերի մշակում, առաջնահերթությունների սահմանում,
  • Մոնիթորինգ, պատահարների դասակարգում, վերլուծություն,
  • Խնդիրների բացահայտում և դրանց վերացման համար միջոցառումների պլանի կազմում,
  • Աշխատատեղերի հեռավար սպասարկում (տեխնիկական բնույթի պատահարների լուծում)
  • Օգտվողների կառավարում (AD և Բանկի այլ համակարգերում օգտվողների գրանցում, իրավասությունների տրամադրում և կառավարում),
  • ATC-ի կառավարում (համարների գրանցման և տրամադրման մասով),
  • Բաժնի այլ գործառույթներ կապված ՏՏ գործընթացների կառավարման հետ,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում (նախընտրելի է 1 տարվա փորձ բանկային համակարգում),
  • Խորացված համակարգչային գիտելիքներ: Ներբանկային տեղեկատվական համակարգերի խորը իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գիտելիքներ և հմտություններ` Active Directory, Windows Servers, Windows 10, 11, ITILv3,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական):
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր ՏՏ թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Աջակցման և մոնիթորինգի ուղղության ՏՏ սպասարկման ադմինիստրատոր: Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/tt-spasarkman-administrator?source_id=other-155 

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Աջակցման և մոնիթորինգի ուղղության ՏՏ սպասարկման ադմինիստրատոր”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային մասնագետ/ Էջմիածին մ/ճ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Առևտրային գործառնությունների ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ԳԿՄՎ, Կորպորատիվ հաճախորդների մշտադիտարկման ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ