pagebg
Կորպորատիվ կառավարման հարաբերությունների իրավախորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

27/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները


  • Բաժնետերերի տարեկան ժողովների և տնօրենների խորհրդի նիստերի կազմակերպում և անցկացում,
  • Բոլոր կորպորատիվ գործողությունների պլանավորում և իրականացում (իրավաբանական անձանց ստեղծումից մինչև լուծարում),
  • Գործավարության կազմակերպում, գրությունների, ներքին իրավական ակտերի, որոշումների նախագծերի պատրաստում և այլն,
  • Առաջադրանքների պլանավորում, սահմանում և ապահովում, ֆինանսական հաշվետվությունները վերլուծելու ունակություն, պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն՝ իրավագիտության, տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հաշվապահական ոլորտներում,
  • Ունես կորպորատիվ հարաբերությունների գծով իրավաբանի կամ իրավաբանական անձանց պետական ​​գրանցման մարմինների մասնագետի կամ բաժնետերերի ռեգիստր վարող մարմինների կամ արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում,
  • Ունես համակարգչային գերազանց գիտելիքներ,
  • Ունես MS Office իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն,
  • Ունես կորպորատիվ գործողությունների հիմունքների իմացություն, օրենքներով և կանոնակարգերով սահմանված կորպորատիվ գործողությունների իրավական դաշտի իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ռուսերենի գերազանց իմացությամբ Կորպորատիվ կառավարման հարաբերությունների իրավախորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/korporativ-karhavarman-haraberowtyownneri-iravakhorhrdatow-2?source_id=other-202

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Զանգերի Կենտրոն Սպասարկող մասնագետ (Գիշերային հերթափոխ)
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի խումբ-Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ/Երևան մասնաճյուղեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ-Արտաշատ մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների սպասարկման բաժնի սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/10/2024
ԴԻՏԵԼ