pagebg
Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազ. ուղղության վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բանկի կողմից ֆինանսական կազմակերպություններից վարկային ռեսուրսների ներգրավման աշխատանքներին մասնակցություն,
  • Նոր գործընկերների ձեռք բերման նպատակով միջազգային և տարածաշրջանային ֆինանսական նորությունների վերլուծություն,
  • Պոտենցիալ գործընկերների կողմից պահանջվող տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկային պայմանագրերի կնքման, վարկային միջոցների ստացման նախապայմաններով պահանջվող փաստաթղթերի պատրաստում, հավաքագրում,
  • Վարկային միջոցների ստացման համար պահանջվող վարկի հատկացման համաձայնագրերի ստորագրման և տրամադրման կազմակերպում,
  • Վարկային պայմանագրերով պահանջվող հաշվետվությունների տրամադրման կազմակերպում, հետևում և ուղեկցում,
  • Վարկային միջոցների հերթական մարումների հետևում և ներկայացում համապատասխան ստորաբաժանմանը,
  • Ներգրավված ֆինանսական միջոցների տեղաբաշխման վերաբերյալ բիզնես ստորաբաժանումներին տեղեկատվության պարբերական տրամադրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է) ,
  • Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում կամ առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպման ուղղվածությամբ (ֆինանսաբանկային ոլորտում կամ կարգավորող մարմիններում միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է),
  • Ունես հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ունես MS Office ծրագրի իմացություն,
  • Ունես ՀՀ բանկային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազ. ուղղության վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/mijazgayin-finansakan-institowtneri-ew-nerdroghneri-het-ashkhatankneri-kaz-owghghowtyan-verlowtsaban?source_id=other-226

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից::

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Զանգերի Կենտրոն Սպասարկող մասնագետ (Գիշերային հերթափոխ)
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի խումբ-Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ/Երևան մասնաճյուղեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ-Արտաշատ մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների սպասարկման բաժնի սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/10/2024
ԴԻՏԵԼ