pagebg
Գլխավոր գանձապահ-հաշվետար

Ջրաշխարհ

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

14/06/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

«Ջրաշխարհ» - ն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր գանձապահ-հաշվետարի։

  • Իրականացնել կանխիկ դրամի ընդունում (մուտքագրում) դրամարկղ և բացթողում (ելքագրում) կազմակերպության դրամարկղից,
  • Փաստաթղթերի վարում և հաշվառում,
  • Ընդունել օրվա հաշվետվությունները կանխիկ գումարների հետ միասին,
  • Կազմել ընդհանուր օրվա հաշվետվություն, ձևակերպել փաստաթղթերը,
  • Վերահսկել գանձապահների ընթացիկ աշխատանքները։

Պահանջվող որակավորումներ
  • Ցանկալի է ունենալ բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ,
  • Տիրապետել համակարգչին, մասնավորապես Microsoft Excel ծրագրին,
  • Լինել ազնիվ, պատասխանատու։
Աշխատանքի նկարագրությունը
Գրաֆիկը վեցօրյա է, ժամերը՝ 12։00-20։00
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից:
Ընկերության մասին

Երևանի «Ջրաշխարհ»-ը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: «Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար (դեբիտորական պարտքերի գծով)
ARGE Business LLC
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ
Errand HR Agency
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ