pagebg
Թվային մարքեթինգի մասնագետ

Դարոյնք ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գովազդ,Մարքեթինգ, PR

Աշխատանքային պարտականությունները

  • 1. Կառավարել ընկերության սոցիալական մեդիա հարթակները՝ (Facebook, Instagram, LinkedIn,youtube, TikTok),
  • 2. Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն ու գովազդային արշավներ,
  • 3. Ստեղծել գրավիչ, նպատակային բովանդակություն՝ տեքստեր, լուսանկարներ, հոլովակներ,
  • 4. Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր՝ բրենդի հաղորդակցման նպատակով,
  • 5. Պլանավորել և հրապարակել կոնտենտ՝ հիմնվելով վերլուծության վրա,
  • 6. Գրագետ և ժամանակին արձագանքել հաճախորդների նամակներին, մեկնաբանություններին և հարցումներին՝ կառուցելով վստահելի հաղորդակցություն,
  • 7. Վերլուծել մրցակիցների ակտիվությունը, առաջարկել բարելավումներ և նորարարական լուծումներ,
  • 8. Հետևել թրենդներին, և ստեղծել թրենդային բովանդակություն:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներից մեկում,
  • Առնվազն 1 տարվա փորձ թվային մարքեթինգի/սոցիալական մեդիա կառավարման ոլորտում,
  • 1. Meta Ads Manager և Meta Business Suite գործիքների իմացություն,
  • 2. Կոնտենտի ստեղծման և գովազդների պլանավորման հմտություն,
  • 3. Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,անգլերենի՝ առնվազն միջին մակարդակ,
  • 4. Canva, Photoshop կամ նմանատիպ այլ հարթակների տիրապետում՝ վիզուալ բովանդակության ձևավորման համար,
  • 5. SEO իմացություն,
  • 6. Ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածողություն և թիմային համագործակցության ունակություն,
  • 7. Աշխատանքային գործընթացում՝ անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Աշխատանքի նկարագրությունը

«Դարոյնք» ՍՊԸ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում Թվային մարքեթինգի մասնագետ , ով կունենա ռազմավարական մտածողություն, հստակ պատկերացում թվային հարթակների աշխատանքի մասին և կկարողանա նպաստել մեր կազմակերպության ճանաչելիության բարձրացմանը:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 09:00 - 13:00:

Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից:
Ընկերության մասին

«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվել է 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվել են 1999թ.: Առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել մեր պաշտոնական կայքը:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Content Writer
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մարքեթինգի մասնագետ
Alfa-Pharm CJSC
Լրիվ դրույք
04/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Թվային մարքեթինգի մասնագետ
WIP Work in Progress
Լրիվ դրույք
22/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու բաժնի աշխատակցուհի
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Junior Marketing Specialist
ARGE Business LLC
Լրիվ դրույք
12/06/2025
ԴԻՏԵԼ