pagebg
Content Writer

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/05/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գովազդ,Մարքեթինգ, PR

Աշխատանքային պարտականությունները

Մարքեթինգային և ինֆորմացիոն տեքստերի կազմում (սոց. ցանցերի բովանդակություն, կայքի տեքստեր)
Ընկերության ապրանքների/ծառայությունների ներկայացման համար գրավոր նյութերի մշակում
Հետազոտական աշխատանք՝ թեմաների, շուկայի և մրցակիցների վերաբերյալ
Սոց․ մեդիա պլանների բովանդակային աջակցություն (3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն)։

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն 
Հայերեն գրավոր գերազանց նաև անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Սոցիալական ցանցերի և թվային մարքեթինգի հիմունքների իմացություն
Սովորելու, վերլուծելու և թեման արագ յուրացնելու ունակություն
Ստեղծագործական մոտեցում, ժամանակի կառավարման հմտություններ
SEO գիտելիքները և փորձը կդիտվեն որպես առավելություն
Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետում աշխատելու կարողություն։

Աշխատանքի նկարագրությունը
Errand HR Agency-ի գործընկեր՝ էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունը, փնտրում է՝ պատասխանատու Content Writer։

Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: