pagebg
Մարքեթինգի ղեկավար

Yeremyan Projects

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գովազդ,Մարքեթինգ, PR

Աշխատանքի նկարագրությունը

Երեմյան ընկերության խմբի մարքեթինգի ղեկավարը պատասխանատու է ընկերության բոլոր բիզնես ուղղությունների ռազմավարական մարքեթինգային նախաձեռնությունների պլանավորման, իրականացման, վերահսկման ու գնահատման համար, մասնավորապես Երեմյան կաթնամթերքի արտադրության համար : Այս դերը ներառում է մարքեթինգի թիմի ղեկավարումը, համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակումն ու իրականացումը և մեր բրենդի ուղերձների ու դիրքավորման արդյունավետ արձագանքման ապահովումը մեր թիրախային լսարանների շրջանում և մի շարք այլ գործառույթներ:

Աշխատանքային պարտականությունները

  • Մշակել և իրականացնել ընդհանուր մարքեթինգային ռազմավարություններ ինչպես կաթնամթերքի արտադրության, այնպես էլ այլ բիզնես ուղղությունների համար ՝ նպաստելով բրենդի աճին, շուկայի մասնաբաժնին և եկամուտներին,
  • Իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն և վերլուծություն՝ բացահայտելու միտումները, հնարավորությունները և մրցակցային դինամիկան, տրամադրելով գործնական ներգործություններ մարքեթինգային ռազմավարությունների մշակման համար,
  • Ապահովել բրենդի հետևողական և գրավիչ ուղերձներ բոլոր հարթակներում և մարքեթինգային նյութերում՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիությունն ու հավատարմությունը,
  • Նախագծել ինտեգրված մարքեթինգային արշավներ և վերահսկել դրանց իրականացումը , ներառյալ թվային մարքեթինգը, ավանդական գովազդը, սոցիալական մեդիան և հասարակայնության հետ կապերը,
  • Մշակել և կառավարել բովանդակության ռազմավարություններ, ներառյալ բովանդակության ստեղծումը , համադրումն ընկերության PR ռազմավարության հետ, կուրացիան և տարածումը՝ հաճախորդներին ներգրավելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով,
  • Ղեկավարել, ուղղորդել և զարգացնել մարքեթինգի թիմը՝ խթանելով համագործակցային և բարձր արդյունավետության մշակույթ,
  • Բացահայտել և զարգացնել ռազմավարական գործընկերություններ և համագործակցություններ մատակարարների, լրատվամիջոցների, ինֆլյուենսերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մարքեթինգային ջանքերը բարելավելու նպատակով,
  • Վերահսկել խթանիչ միջոցառումների, առևտրային ցուցահանդեսների, EXPO-ների և արտադրանքների թողարկումների պլանավորումն ու իրականացումը՝ բարձրացնելու բրենդի տեսանելիությունը և հաճախորդների ներգրավվածությունը,
  • Հսկել և գնահատել մարքեթինգային նախաձեռնությունների, արշավների արդյունավետությունը՝ օգտագործելով առանցքային կատարողական ցուցանիշները (KPI) և վերլուծությունները, կայացնելով տվյալների վրա հիմնված որոշումներ՝ ռազմավարությունները օպտիմալացնելու նպատակով,
  • Ամսական կտրվածքով մարքեթինգի կատարողականի զեկույցներ պատրաստել տնօրենի համար: Այս զեկույցները պետք է ներառեն արշավների արդյունավետության վերլուծությունը, ներդրումների հատույցը (ROI), շուկայի միտումները, հաճախորդների արձագանքը և գործնական առաջարկություններ ապագա ռազմավարությունների համար:

Պահանջվող որակավորումներ

  • Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում: Մագիստրոսի աստիճանը կամ MBA-ը պարտադիր է,
  • Ապացուցված փորձ (8+ տարի) ղեկավար պաշտոններում՝ ինչպես արտադրության , այնպես էլ ծառայությունների մատուցման մարքեթինգում, (նախընտրելի է գյուղատնտեսության/կաթնամթերքի արտադրության կամ հյուրընկալության/ռեստորանային ոլորտներում),
  • Համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ,
  • Հայաստանում և տարածաշրջանում կաթնամթերքի արդյունաբերության և հյուրընկալության/ռեստորանային ոլորտի խորը իմացություն, ներառյալ միտումները, մարտահրավերները և հնարավորությունները,
  • Արշավների և բրենդի դիրքավորման համար նորարար գաղափարներ և ստեղծագործական լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Մարքեթինգային վերլուծություններ կատարելու հմտություններ, և այլ համակարգերի և թվային մարքեթինգի գործիքների տիրապետում,
  • Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն՝ նորարարությունը խթանելու ունակությամբ,
  • Բյուջեի կառավարման և կատարողականի չափանիշների հետ աշխատելու փորձ,
  • Շուկայի տվյալները, արշավների կատարողականը և հաճախորդների ներգործությունները վերլուծելու և զեկույցներում տեղեկատվությունը հստակ և հասանելի ներկայացնելու հզոր ունակություն,
  • Նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ միաժամանակ բազմաթիվ արշավներ և նախաձեռնություններ վերահսկելու համար,
  • Մարտահրավերներին դիմակայելու և դրական վերաբերմունքով, նորարար լուծումներով հանդես գալու հմտություններ,
  • Բացառիկ առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային գերազանց հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Yeremyan Projects runs its businesses exclusively within the framework of its own corporate social responsibility acknowledging and assessing the positive and negative effects and risks thereof to ensure that its business management has a positive impact on the country’s social-economic growth thereby benefiting the sustainable development of society and the business sector. For more information please visit https://www.yeremyanprojects.com/ 

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
SMM Specialist
Gulf Armenia
Լրիվ դրույք
09/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Game Presenter (Night Shift)
Evolution
Կես դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Game Presenter (morning shift)
Evolution
Լրիվ դրույք
13/02/2026
ԴԻՏԵԼ