pagebg
Ներքին վերահսկողության աշխատակից

Գոլդշին

Վայրը`

Հայաստան, Կոտայք

Վերջնաժամկետ`

12/10/2025

Աշխատավարձ`

260.000(ֆիքսված աշխ.+բոնուսները միասին)

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Անվտանգություն

Աշխատանքային պարտականությունները

  • Ապահովել իրեն վստահված տարածքի ապրանքանյութական արժեքների պահպանությունը,
  • Իրականացնել աշխատողների, այցելուների, ընկերության տարածք ներս և դուրս թողնումը՝ նրանց կողմից համապատասխան փաստաթղթեր՝ անցագրեր, ապրանքագրեր, բեռնագրեր ներկայացնելուց հետո,
  • Թույլ չտալ կողմնակի անձանց մուտքը տարածք,,
  • Վերահսկել առաքվող ապրանքնատեսականու քանակապես և որակապես ճիշտ բարձմանը,
  • Ապահովել պահեստի և ներքին աշխատանքային գործընթացի վերահսկողություն,
  • Ապահովել աշխատակիցների ելքի և մուտքի վերահսկողություն,
  • Ապահովել հաճախորդների կարգ ու կանոնի վերահսկողություն,
  • Կատարել Գործատուի և անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձ անվտանգության ոլորտում,
  • Ճկուն մտածելակերպ և արագ կողմնորոշում,
  • Ազնվություն և պատասխանատվություն:

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատանքային գրաֆիկ՝ երկ.- ուրբ. 09:00-18:00, շաբաթ՝ 09:0016:00:

Աշխատավարձ՝ 250.000 ՀՀ դրամ՝ բոնուսները ֆիքսը ներառյալ:

Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է:

Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] , թեմա դաշտում նշելով հաստիքի անունը

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:

Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը: Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:

Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:

Մենք իրականացնում ենք ՝

Անվճար խորհրդատվություն.

Պրոֆեսիոնալ սպասարկում,

Անվճար առաքում,

Տեղում ապառիկը վաճառք: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346 Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ազդարարման համակարգերի մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ներքին վերահսկողության ծառայության աշխատակից
"Grand Candy" LLC
Այլ
24/10/2025
ԴԻՏԵԼ