pagebg
Ազդարարման համակարգերի մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/11/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Անվտանգություն

Աշխատանքային պարտականությունները

Աշխատանքային պարտականություններ`

  • գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, բանկոմատներում և տարադրամի փոխանակման ավտոմատ կետերում անվտանգության համակարգերի խնդիրների հայտնաբերում, վերացում և նոր համակարգերի տեղադրում,
  • տեսահսկման համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերում, խնդիրների լուծում և նոր համակարգերի տեղադրում,
  • մուտքի-ելքի անցագրային համակարգերի և էլեկտրական փականների սպասարկում, խնդիրների հայտնաբերում, կարգավորում և անհրաժեշտության դեպքում նոր համակարգերի տեղադրում,
  • աշխատանք ոչ ստանդարտ պայմաններում` ներառյալ բարձրությունների վրա, փոշոտ միջավայրում տեխնիկական խնդիրների հայտնաբերում և վերացում, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող գործառույթների իրականացում՝ բանկոմատների սպասարկում տարբեր եղանակային պայմաններում

Պահանջվող որակավորումներ

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն ինժեներական ոլորտում,
  • առնվազն 1 տարվա ավտոմատացման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • տեսահսկման, անվտանգության, հսկիչ-անցագրային և ահազանգման համակարգերի տեղադրման և սպասարկման փորձ,
  • էլեկտրականության և ցածր լարման համակարգերի հետ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերման և լուծման հմտություններ,
  • պատասխանատվության բարձր մակարդակ և թիմում աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ:

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է անվտանգության համակարգերի մասնագետի, ով պատասխանատու կլինի տեսահսկման, հսկիչ-անցագրային և ահազանգման համակարգերի տեղադրման, տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն, ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ազդարարման համակարգերի մասնագետ»։
 Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին վերահսկողության ծառայության աշխատակից
"Grand Candy" LLC
Այլ
24/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ներքին վերահսկողության աշխատակից
Գոլդշին
Լրիվ դրույք
12/10/2025
ԴԻՏԵԼ