pagebg
Կորպորատիվ հաճախորդների ներգրավման մասնագետ

Nairi Insurance LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

18/09/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ապահովագրություն

Աշխատանքային պարտականությունները

  • Ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ վարել բանակցություններ՝ տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ,
  • Իրականացնել Ընկերության ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստում և ներկայացում,
  • Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը,
  • Առաջարկել նոր պորդուկտներ և այլ հավելյալ/ընդլայնված ծառայություններ առկա հաճախորդներին,
  • Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները,
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ,
  • Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է,
  • Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Գործարար նամակագրության իրականացման ունակություն,
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն, ճկունություն և վճռականություն,
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն եւ կազմակերպչական ձիրք,
  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն:

Աշխատանքի նկարագրությունը

Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է նպատակասլաց ու անընդհատ զարգացման ձգտող Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժնի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաշխատի առկա և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների հետ։

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով Կորպորատիվ հաճախորդների ներգրավման մասնագետ:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից։

Ընկերության մասին

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից մեկն է։

 

Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին և միակ ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։

 

Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ: 

 

2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։

 

Մենք այնտեղ ենք, որտեղ մեր հաճախորդն է, որովհետև մենք խոստացել ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է։