pagebg
Ներմուծման մենեջեր

Ադամիում ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

18/12/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Նախընտրելի տարիք`

20 - 40

Աշխատանքի նկարագրությունը

Ներմուծման մենեջերն ապահովում է արտաքին շուկաներից ապրանքների ներկրման, տրանսպորտային միջոցների փնտրման ու նրանց գործունեության վերահսկման աշխատանքների իրականացումը:

Աշխատանքային պարտականությունները

  • Արտերկրի գործընկերների հետ կապի ապահովում,
  • Ներմուծման գործընթացի իրականացում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Գործընկերների հետ նամակագրության և բանակցությունների վարում,
  • Համագործակցում բեռնափոխադրող ընկերությունների հետ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը` ցանկալի,
  • Հաշվարկային գիտելիքներ,
  • MS Office-ի հատկապես Excel-ի իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի /գրավոր և բանավոր/ լավ իմացություն,
  • Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական ունակություններ։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«ԱԴԱՄԻՈՒՄ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Տարիների ընթացքում ընկերությունը ունի մեծ առաջընթաց է գրանցել ու հիմա առաջատար դիրքեր է զբաղեցնում օղու, գարեջրի, գինու, այլ ալկոհոլային ըմպելիքների, հյութերի, կաթնամթերքի ու հրուշակեղենի ներմուծման ու մեծածախ վաճառքի շուկայում: Ընկերությունը վստահելի գործընկերոջ ամուր համբավ է ձեռք բերել ու շարունակում է ընդլայնել ներմուծվող ապրանքների տեսականին:

Ընկերության ենթակառուցվածքները. ԱԴԱՄԻՈՒՄ ՍՊԸ-ն ունի ընդհանուր 12.000 քմ մակերեսով պահեստային սեփական տարածքներ՝ ապահովված  անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, մեքենաների պարկը բաղկացած է 103 տրանսպորտային միջոցից, գործում է 20 ֆիրմային խանութ, ինչպես նաև Գրիբոյեդով 21/9 հասցեում է գտնվում Ընկերության Գրասենյակը:

Ընկերության գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տարածքի 98% -ը։

2006 թվականից «Ադամիում» ՍՊԸ-ն գտնվում է Հայաստանի Հանրապետության 100 խոշոր հարկատուների ցանկում։


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գնումների մասնագետ
Բեկոն Պրոդուկտ
Լրիվ դրույք
26/12/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գնումների Մասնագետ
Errand HR Agency
Լրիվ դրույք
24/12/2025
ԴԻՏԵԼ