pagebg
Գնումների Մասնագետի Օգնական

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

09/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Աշխատանքային պարտականությունները


  • Գնման գործընթացների կազմակերպում՝ ըստ ընկերության ներքին կարգավորումների,
  • Մատակարարների հետ բանակցություններ, պայմանների համաձայնեցում և համագործակցության ապահովում,
  • Գնային առաջարկների հավաքագրում, համեմատում և վերլուծություն,
  • Պատվերների ձևակերպում, փաստաթղթային աջակցություն և գնումների փաստաթղթերի մշակման վերահսկում,
  • Գնումների հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար,
  • Մատակարարների բազայի ձևավորում և մշտական թարմացում,
  • Ընթացիկ շուկայի ուսումնասիրություն՝ գնային փոփոխությունների վերաբերյալ։

Պահանջվող որակավորումներ


  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Գնումների գործընթացների և շուկայի վերլուծության հմտություններ,
  • Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Excel-ի և այլ գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
  • Բանակցելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատանքի կարողություն։

Աշխատանքի նկարագրությունը

Errand HR Agency-ի գործընկեր՝ էլեկրատեխնիկայի վաճառքով զբաղվող, խոշոր և ճանաչված կազմակերպությունը, փնտրում է՝ գնումների բաժնի մասնագետի օգնական։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գնումների բաժնի մասնագետ
Spayka LLC
Լրիվ դրույք
08/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գնումների Մասնագետ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
24/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի և գնումների մենեջերներ
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ
Լրիվ դրույք
16/07/2025
ԴԻՏԵԼ