pagebg
Համապատասխանության Ռիսկի Կառավարման Ուղղության Ավագ Վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/05/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Համապատասխանության ռիսկի բացահայտում, բացահայտված անհամապատասխանությունների (ռիսկերի) ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
  • Հիմնական իրավական և վերահսկողական պահանջների և դրանց՝ Բանկի գործունեության համապատասխանության ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտում և գնահատում,
  • Շահերի բախումը բացառող և հակակոռուպցիոն իրավական ակտերի պահանջներին համապատասխանությանն ուղղված աշխատանքների իրականացում,
  • Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության օրենքի (FATCA) համապատասխանության աշխատանքների կատարում,
  • Կանոնակարգերի և կարգավորողի կողմից սահմանված այլ իրավական ակտերի փոփոխություններով պայմանավորված ՆԻԱ-ների փոփոխությունների նախաձեռնում և հսկում,
  • Բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի պահանջների համապատասխանության վերահսկողություն,
  • Կորպորատիվ կառավարման համակարգին առնչվող գործառույթների իրականացում,
  • Անձնական տվյալների պաշտպանության սկզբունքների մշակում, անձնական տվյալների պաշտպանության գործընթացի կառավարում,
  • Օրենսդրական և վերահսկողական անհամապատասխանությունների բազայի վարում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (իրավաբանական կամ տնտեսագիտական) կրթություն,
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական իրավունքի, համապատասխանության ապահովման, ներքին հսկողության ուղղվածությամբ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում),
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office ծրագրի իմացություն,
  • Ունես բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության գերազանց իմացություն, բանկային ոլորտին ուղղակիորեն առնչվող այլ ոլորտների օրենսդրության իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող hամապատասխանության ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում, դիմելու համար պետք է անցնեն հետևյալ հղմամբ՝
👉 Դիմելու հղում

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսական վերլուծաբան
WIP Work in Progress
Լրիվ դրույք
22/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևանի մասնաճյուղեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/05/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Accountant
Errand HR Agency
Լրիվ դրույք
19/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար/ սկսնակ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
19/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր գանձապահ-հաշվետար
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ